Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Դանիայի և Ղազախստանի հետ խաղերին
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլին։ Ֆուտզալի ազգային ընտրանին դեկտեմբերի 14-ին Երևանում կընդունի Դանիայի հավաքականին, իսկ դեկտեմբերի 18-ին հյուրընկալվի Ղազախստանին։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Էիր-Աերո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Ակտոբե» (Ղազախստան)
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Արամ Սարգսյան – «Երևան»
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականը հայտնվել է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։