Գլխավոր >> Նորություններ >> Դենիս Նևեդրով. «Ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց սա բոլորիս հաղթանակն էր»

Դենիս Նևեդրով. «Ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց սա բոլորիս հաղթանակն էր»

Ֆուտզալ 17.09.2022 22:45

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո վճռորոշ գոլի հեղինակ Դենիս Նևեդրովը կիսվել է իր տպավորություններով.

«Շատ ծանր խաղ ստացվեց։ Հանդիպման սկզբնամասում երկու արագ գոլ բաց թողեցինք, այնուհետև կրճատեցինք հաշվի տարբերությունը, խփեցինք երկրորդ գոլը։ Մինչև վերջին վայրկյանները պայքարեցինք, հավատում էինք մեր հաջողությանը և կարողացանք հաղթանակ կորզել։

Անչափ ուրախ ենք հաղթանակի կապակցությամբ։ Սա դեռ առաջին փոքր քայլն է, ամեն ինչ դեռ առջևում է։

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը ուժեղ թիմ է, բավականին ուժեղ ֆուտբոլիստներ ունի և լավ է խաղում պաշտպանությունում։ Մենք կարողացանք գերազանցել իրենց արագության և տեմպի շնորհիվ։ Երևում էր, որ խաղի վերջնամասում մրցակցի ֆուտբոլիստները բավական հոգնել էին։

Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, սակայն այդ գոլի համար աշխատեց ողջ թիմը, և մենք հաղթել ենք բոլորս միասին»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ