Գլխավոր >> Նորություններ >> GOALS-ը փոխում է կյանքեր՝ հանուն խաղի և ապագայի

GOALS-ը փոխում է կյանքեր՝ հանուն խաղի և ապագայի

Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի հեռավոր գյուղերում աղջիկները ֆուտբոլ կխաղան։ GOALS-ը փոխում է այս պատկերացումը և ֆուտբոլի միջոցով ձևավորում է նոր իրականություն։

 

«Երբ հինգ տարի առաջ սկսեցի ֆուտբոլ խաղալ, դա պարզապես զբաղմունք էր։ Հետո հասկացա՝ ֆուտբոլը դարձել է ապրելակերպ։ Նպատակ ունեմ խաղալ ազգային հավաքականում և անում եմ ամեն ինչ դրա համար», — ասում է Լաուրան, որը GOALS-ի միջոցով փորձում է երազանքներ իրականացնել:


GOALS-ի շնորհիվ Հայաստանի տարբեր համայնքներում աղջիկներն ակտիվորեն մասնակցում են մի շարք ծրագրերի ու մրցումների։ Ծրագրի գործունեությունը նպաստում է ոչ միայն ֆիզիկական զարգացմանը, այլև հավասարությանը, վստահությանը և ինքնավստահության ձևավորմանը։

 

Այս #GrassrootsWeek-ին կրկին հիշեցնում ենք՝ ֆուտբոլը փոխում է կյանքեր, ոգեշնչում համայնքներին և օգնում երեխաներին կառուցել ապագա։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ