Գլխավոր >> Նորություններ >> Մ-20․ Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում

Մ-20․ Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում

06.10.2026 18:19

Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Տաշքենդում անցկացվող Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում։

 

Միշա Ջորկաեֆի թիմը 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում մեր ընտրանին 1:5 հաշվով զիջեց Ուզբեկստանի հասակակիցներին։ Հայաստանի միակ գոլը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը։

 

Ռուսաստանի Մ-19 հավաքականի դեմ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին մերոնք՝ 5:3։

 

Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նույնպես հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, սակայն այս անգամ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր մրցակիցը՝ 5:4։

 

Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշար
Հայաստան Մ-20 - Ուզբեկստան Մ-20՝ 1։5
Մարզադաշտ՝ 
National Training Center Stadium (Տաշքենդ)
Գոլեր՝ Արթուր Մանուկյան 19' - Աբդուլֆայզ Բոբոմուրոդով 36', Դավրոն Տուլագանով 38', 47', Կամրոն Յուսուպով 76', 78'
 

Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշար
Հայաստան Մ-20 - Ռուսաստան Մ-19՝ 0։0 (5-3)
Մարզադաշտ՝ 
National Training Center Stadium (Տաշքենդ)

 

Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշար
Հայաստան Մ-20 - Սաուդյան Արաբիա Մ-20՝ 0։0 (4-5)
Մարզադաշտ՝ 
National Training Center Stadium (Տաշքենդ)

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ