Unibank Cup․ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը
22.12.2025 22:45
Շարունակվում է ֆուտզալի Unibank Cup միջազգային մրցաշարը։ 2-րդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը 5։1 հաշվով հաղթեց Ղրղզստանի ընտրանուն։
Դուբլեր գրանցեցին Արսեն Պետրոսովն ու Նիկիտա Խրոմիխը։ Մեկ գոլ էլ խփեց Դենիս Նևեդրովը։ Մրցաշարի առաջին մրցավեճում Ռուբեն Նազարեթյանի թիմը 2-1 հաշվով գերազանցել էր Մոլդովայի թիմին։
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 24-ին․ մրցաշարի վերջին խաղում կհանդիպի Վրաստանին։
Unibank Cup, Հայաստան - Ղրղզստան՝ 5։1
Երևան, Ավան Ակադեմիա
Գոլերը՝ Արսեն Պետրոսով (0։10, 31:42), Նիկիտա Խրոմիխ (21:32, 36:43), Դենիս Նևեդրով (37:39), Դանիար Տալաիբեկով (10:52)