Փոփոխություն Հայաստանի ազգային հավաքական հրավիրվածների ցանկում
Ազգային հավաքական
19.03.2026 16:09
Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկում։ Կարեն Մելքոնյանը վնասվածքի պատճառով չի միանա թիմին։
Նրա փոխարեն Եղիշե Մելիքյանը հրավիրել է «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանին։