Գլխավոր >> Նորություններ >> «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի «Համերաշխության գավաթը» հաղթեց Աբովյանի թիմը

«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի «Համերաշխության գավաթը» հաղթեց Աբովյանի թիմը

ՀՖՖ-ն և ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը 2021 թվականից Հայաստանում իրականացնում են «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագիրը։

 

Նոյեմբերի 26-ին կայացավ «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի «Համերաշխության գավաթ» մրցաշարը։ Մասնակցում էր 15 մասսայական թիմ՝ Արցախից տեղահանված և մարզերի 9-12 տարեկան երեխաներ։

Եզրափակիչում մրցեցին Սևանի և Աբովյանի թիմերը։ 6 հոգանոց թիմերը մրցեցին 40 րոպե՝ 20-ական յուրաքանչյուր խաղակեսում։ Հաղթեցին աբովյանցիները։ Լավագույն ռմբարկուներն արժանացան ոսկե խաղակոշիկի։ Հայաստանում ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը ևս նվերներ էր պատրաստել եզրափակիչի մասնակիցների համար։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ