
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 23-30-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Արմինե Հարությունյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր - «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)
Լիանա Ղազարյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Նատաշա Ժամգոչյան - «ԱԻԿ» (Շվեդիա)
Մարիա Սախինովա - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անի Ղուկասյան - «Փյունիկ-աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անեթ Մեհրաբյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Հեղինե Չոփիկյան- «Փյունիկ-աղջիկներ»
Մարալ Արթին
Հարձակվողներ
Կլաուդիա Չոլակյան - «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա - «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Հոկտեմբերի 27-ին կանանց հավաքականը Երևանում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ: Հավաքականը հոկտեմբերի 30-ին կմեկնի Էստոնիա, որտեղ հոկտեմբերի 31-ին կանցկացնի Էստոնիայի հետ պատասխան հանդիպումը։