Հայաստանի Գավաթ. «Հայքի» հեռացմամբ պայմանավորված «Օլիմպիան» 1/8 եզրափակիչում է
ՀՖՖ
22.08.2026 13:43
ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի Նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք» - «Օլիմպիա» հանդիպումը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն օգոստոսի 21-ի նիստում հեռացրել էր «Հայքին» Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից և զրկել թիմին 2026/27 մրցաշրջանի՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայքը» զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից։
«Օլիմպիան» Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։