ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի «Վելեժ» - «ԴԱԿ 1904» հանդիպումը
ՀՖՖ
28.07.2026 14:26
Հուլիսի 30-ին Բոսնիա և Հերցեգովինայում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վելեժ» - «ԴԱԿ 1904» պատասխան հանդիպումը։ Խաղը կսպասարկի ՀՖՖ մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավարը Արտեմ Գասպարյանն է, մրցավարի օգնականները՝ Ատոմ Սևգուլյանն ու Մեսրոպ Ղազարյանը։ Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։