Գլխավոր >> Նորություններ >> «Ալաշկերտը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող

«Ալաշկերտը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող

Սուպերգավաթ 29.07.2018 21:45

Հուլիսի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանի» միջև: 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ղուկաս Պողոսյանը, իսկ 35-րդ րոպեին Գուստավո Մարմենտինին երկրորդ անգամ գրավեց «Գանձասար-Կապանի» դարպասը:

«Ալաշկերտը» հաղթեց 2:0 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ